Սաակաշվիլին ԱՄՆ-ին Ուկրաինայում բարեփոխումների ոլորտում համագործակցության է հրավիրել

17:00   12 Մայիս 2020    524

Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի հետ քննարկել է ամերիկյան զարգացման գործակալության և դեսպանատան առավել սերտ ներգրավման հարցը Ուկրաինայի բարեփոխումների ծրագրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Սաակաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ տեղակալ Ալեքսանդր Օլշանսկիի հետ մեր գրասենյակում հանդիպել ենք ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քրիստինա Քվինի հետ: Քննարկել ենք ամերիկյան զարգացման գործակալության և դեսպանատան առավել սերտ ներգրավման հարցն Ուկրաինայի բարեփոխումների ծրագրում: Ես նրանց հետ համագործակցության լավ փորձ ունեմ ոչ միայն Վրաստանի գծով, այլ նաև Օդեսայի նահանգապետ եղած ժամանակ»,-գրել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար է նշանակվել մայիսի 8-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները