Վրաստանը պետք է արտադրի անհրաժեշտ քանակությամբ մթերք. Գախարիա

17:38   14 Մայիս 2020    478

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է ոչ միայն միմյանց հորդորել ձեռք բերել վրացական արտադրանք, այլև սկսել դրանց արտադրությունը՝ անհրաժեշտ քանակությամբ:

Վարչապետը գտնում է, որ գյուղատնտեսությանը սատարելու կառավարության ծրագիրը կօգնի երկրին նվազեցնել կախվածությունը ներմուծումից: Ըստ նրա, դա «ծայրահեղ կարևոր» է նաև գյուղատնտեսական սննդի անվտանգության, գների վերահսկման և աշխատատեղերի ստեղծման առումով:

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ուժեղ գյուղը նշանակում է ուժեղ երկիր: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ գյուղատնտեսական արդյունաբերության մեջ արտադրողականության աճի հետ մենք ավելի ու ավելի շատ պետք է ոչ միայն խրախուսենք միմյանց վրացական ապրանք գնել, այլև պետք է ունենանք դրա հնարավորությունը: Նման ապրանքների քանակը պետք է բավարարի նաև անհրաժեշտ պահանջը»,- հայտարարել է Գախարիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները