Թրամփը հիասթափված է Չինաստանից, քանի որ այն չի կարողացել զսպել նոր կորոնավիրուս

20:46   14 Մայիս 2020    472

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Չինաստանից, քանի որ այն չի կարողացել զսպել նոր կորոնավիրուսը:

«Նրանք չպետք է թույլ տային դա: Ուստի ես արտակարգ գործարք եմ կնքել: Թանաքը դեռ չէր չորացել, եւ վրա հասավ ժանտախտը: Եվ հիմա ես այլ կերպ եմ այն ընկալում»,- ասել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առեւտրային պայմանագրի առաջին փուլի համաձայն՝ Պեկինը խոստացել ՝ երկու տարում առնվազն 200 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերել, մինչդեռ Վաշինգտոնը համաձայնել է փուլ առ փուլ չեղարկել չինական ապրանքների ներմուծման սակագները:
Թրամփը նշել է, որ հետաքրքրված չէ կրկնակի բանակցություններ անցկացնել:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի սկզբին հայտարարել էր, որ «զգալի ապացույցներ» կան, որ վիրուսի պատճառը արտահոսքն էր Ուհան քաղաքի լաբորատորիայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները