Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են լիբիական հարցն ու կորոնավիրուսը

11:16   15 Մայիս 2020    491

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր` հատկապես անդրադառնալով Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև խոսել են հետհամավարակային շրջանում ծրագրվող քայլերի մասին:

ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է որ կողմերը քննարկել են կորոնավիրուսային իրավիճակն ու Լիբիայի հարցը:

Ստոլտենբերգը խոսակցության ընթացքում կարևորել է դժվար իրավիճակներում համատեղ աշխատանքն ու ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է բոլոր ջանքերը ներդնել դաշնակիցների, այդ թվում նաև Թուրքիայի հետ կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարում հաջողության հասնելու համար:

Լիբիայի հարցով ՆԱՏՕ-ի քարտուղարը հերթական անգամ կոչ է արել հետևել Լիբիայի տարածք զենք մատակարարելու արգելքին և ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կողմ է հակամարտության քաղաքական լուծմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները