ԱՄՆ-ում գնորդները սկսել են հրաժարվել չինական ապրանքներից

21:26   18 Մայիս 2020    374

ԱՄՆ-ում բնակիչների մոտ 40 տոկոսը հրաժարվում է գնել Չինաստանում արտադրված ապրանքները, վկայում են FTI Consulting խորհրդատվական ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հարցվածների մոտ 22 տոկոսը պնդում է, որ չի գնի հնդկական ապրանքները, 17 տոկոսը հրաժարվում է գնել Մեքսիկայում արտադրված ապրանքները: Ընդ որում, հարցված ԱՄՆ բնակիչների 12 տոկոսը բոյկոտում է եվրոպական ապրանքներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարցման տվյալների համաձայն՝ այս որոշումն արտացոլում է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանողական քաղաքականությունը: Հարցվածների 55 տոկոսը հայտարարել է, որ Չինաստանին չի կարելի վստահել ավելի շատ ամերիկյան ապրանքներ ձեռք բերելու հունվար ամսվա ստանձնած պարտավորությունները:

Հարցվածների 78 տոկոսը հայտարարել է, որ պատրաստ է ավելի շատ վճարել ապրանքների համար, եթե արտադրող ընկերությունը դրանց արտադրությունը Չինաստանից Միացյալ Նահանգներ է տեղափոխի: 66 տոկոսը նշել է ներմուծման սահմանափակումների ամրապնդմանն աջակցության մասին՝ ԱՄՆ տնտեսական աճը խթանելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները