Ուհանում ավելի քան 1 մլն մարդ է թեստավորվել վերջին շաբաթվա ընթացքում

20:12   19 Մայիս 2020    436

Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ավելի քան 457 000 թեստավորում է կատարվել երկուշաբթի:

Ուհանի բոլոր բնակիչներին թեստավորելու նախաձեռնությունը մեկնարկել է նախորդ շաբաթ: 11 մլն բնկաչությամբ քաղաքում համատարած թեստավորում իրականացնելու որոշումը կայացվել է, երբ կորոնավիրուսի տարածման սկզբնաղբյուր համարվող քաղաքում վիրուսի տարածման նոր դեպքեր են հայտնաբերվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր դեպքերը ի հայտ են եկել 76-օրյա կարանտինից հետո, երբ քաղաքը ցածր վտանգ ունեցող տարածաշրջանների շարքում էր ընդգրկվել:

Ըստ քաղաքային իշխանությունների՝ այս պահի դրությամբ՝ Ուհանում 1.3 մլն մարդ է թետավորվել մայիսի 12-ից ի վեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները