Բրազիլիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 20 հազար դեպք

15:24   21 Մայիս 2020    303

Բրազիլիայում նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 19 951-ով՝ հասնելով մինչեւ 291 579-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության երեկ հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալները:

Ամփոփագրից հետեւում է, որ այս ցուցանիշը երկրորդ օն անընդմեջ աճում է ռեկորդային տեմպերով (մեկ օր առաջ գրանցվել էր 17 408 դեպք): Կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով մահվան դեպքերի թիվը նույն ժամանակահատվածում աճել է 889-ով՝ հասնելով մինչեւ 18 860-ի: Բուժվել են 116 683 պացիենտներ:

Երկրում ինֆեկցիայի տարածման էպիկենտրոնն է Սան Պաուլու նահանգը եւ նրա նույնանուն մայրաքաղաքը, որի ագլոմերացիայում բնակվում է 21 մլն մարդուց ավելի: Նահանգում կան գրեթե 70 հազար վարակակիրներ եւ 5,3 հազարից ավելի մահացածներ: Վարակվածների թվով երկրորդ նահանգը հյուսիսարեւելյան նահանգ Սեարան է (30 560), որին հաջորդում է Ռիո դե Ժանեյրոն (30 372): Այս նահանգներում համավարակին զոհ է գնացել համապատասխանաբար՝ 1 900 եւ 3 237 մարդ:

Համաճարակաբանական ծանր իրավիճակ է ստեղծվում հյուսիսարեւելյան նահանգներում՝ Պերնամբուկուում (22,5 հազարից ավելի վարակված եւ 1 834 մահացած) եւ Մարանյանում (մոտ 15,1 հազար վարակված եւ 634 մահացած), ինչպես նաեւ երկրի հյուսիսում Ամազոնաս (23,7 հազարից ավելի վարակակիր եւ 1 561 մահացած) եւ Պարա նահնագներում (մոտ 16,3 հազար վարակակիր եւ 1 519 մահացած):

Folha de S.Paulo պարբերականը պարզել է, որ դաշնության 27 սուբյեկտներից 11-ում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների կորոնավիրուսով պացինետների համար նախատեսված հատուկ մահճակալային ֆոնդը առնվազն 80 տոկոսով զբաղված է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները