ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ նիստում Վենեսուելայի հարցով ռուսական կողմի առաջարկը

17:14   21 Մայիս 2020    407

ԱՄՆ-ը թույլ չի տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել Ռուսաստանի առաջարկած հայտարարությունը, որով դատապարտում են Վենեսուելայի ներքին գործերին միջամտությունը և նրա ինքնիշխանության ոտնձգությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին չորեքշաբթի օրը «Թվիթերում» հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ Վենեսուելայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո:

Դիվանագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի առաջարկած փաստաթղթի տեքստում մեղադրանքներ չկան, միայն հիմնական և ընդհանուր սկզբունքներին աջակցելու մասին է խոսքը: ԱՄՆ մշտական առաքելության կողմից փաստաթուղթը հանվել է ընդունման ընթացակարգի սկսվելուց 9 րոպե անց առարկությունների բացակայության պայմաններում (փաստաթուղթն ավտոմատ ընդունվում է առարկությունների բացակայության դեպքում)»,- ասել է Պոլյանսկին:

«Դեռ կան հարցեր Վենեսուելայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման «կառուցողականության» վերաբերյալ»,- գրել է նա:

Մայիսի 3-ին Վենեսուելայի իշխանությունները հայտարարեցին, որ հաջողվել է կանխել Կոլումբիայից վարձկանների մի խմբի ներթափանցումը, որոնք մտադիր էին Վենեսուելայում հեղաշրջում իրականացնել և սպանել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ձերբակալվածների թվում եղել են Ամերիկայի երկու քաղաքացիներ: Վենեսուելայի պետական հեռուստատեսության եթերում նախագահ Մադուրոն հրապարակային ցուցադրեց նրանց մոտ հայտնաբերված անձնագրերը՝ Լյուկ Ալեքսանդր Դենմանի եւ Այրան Բերիի անունով:

Նրանցից առաջինը հարցաքննության ընթացքում ասել է, որ հանցակիցների հետ միասին նա պետք է իր ենթակայության տակ վերցներ օդանավակայանը և այնտեղ հացներ Վենեսուելայի առաջնորդին, որպեսզի այնուհետ նրան տեղափոխեին Միացյալ Նահանգներ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչ մի կապ ունի Վենեսուելայում ձերբակալված մի խումբ անձանց հետ: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Վենեսուելայում գործողություններ իրականացնելու դեպքում կտեղեկացներ այդ մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները