Թրամփը կարգադրել է իջեցնել դրոշներն ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի

21:45   22 Մայիս 2020    280

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է երկրով մեկ իջեցնել պետական դրոշներն ի հիշատակ կորոնավիրուսի հետևանքով մահացած ամերիկացիների:

Նախագահն այս մասին հայտնել է իր թվիթերյան էջում:

«Հաջորդ երեք օրվա ընթացքում ես կիջեցնեմ պետական շենքերի և ազգային հուշարձանների վրա գտնվող դրոշներն ի հիշատակ այն ամերիկացիների, որոնց մենք կորցրել ենք կորոնավիրուսի հետևանքով»,-գրել է Թրամփը:

Հիշեցննեք, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակակիրների և զոհերի թվով աշխարհում առաջատար է: Երկրում գրանցվել է ախտահարման 1 621 196 և մահվան 96 359 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները