Տորոնտոյում հրաձգություն է տեղի ունեցել

10:35   27 Մայիս 2020    610

Տորոնտոյի կենտրոնական հատվածում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 3 մարդ վիրավորվել է, որոնցից մեկը՝ երիտասարդ տղամարդ, հետագայում հիվանդանոցում մահացել է:

Մահացածը 21 տարեկան էր: Նրա հետ միասին տուժել են 15-ամյա դեռահաս եւ 27-ամյա կին, նրանք հիվանդանոցում են՝ ծանր վիճակում, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մահացողի եւ տուժողների անունները չեն բացահայտվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տորոնտոյի ոստիկանության ղեկավար Մարկ Սոնդեռսը հայտնել է, որ իրավակարգի պահապանները դիտել են փողոցների տեսահսկման խցիկների տեսագրությունները եւ հանգել եզրակացության, որ հարձակումը ծրագրված էր: Կրակողները կայանված ավտոմեքենայի մեջ 40 րոպե սպասել են 21-ամյա տղամարդուն եւ 15-ամյա դեռահասին, իսկ երբ նրանք մոտեցել են իրենց ավտոմեքենային, նրանց վրա կրակ են բացել: Զոհերը փորձել են փախչել, եւ այդ ժամանակ վիրավորվել է պատահական անցորդ կինը:

Ականատեսները հայտնել են, որ լսել են 6 կամ 7 կրակոց ու կտրուկ հեռացող ավտոմեքենայի ձայն: Ոստիկանները ներկայումս փնտրում են հանցագործների մեքենան եւ հայցում են տեղի ունեցածի հնարավոր վկաների օգնությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները