Ստամբուլում օդակայանի տարածքում կգործի կորոնավիրուսով վարակվածների հսկայական հիվանդանոց

22:10   29 Մայիս 2020    356

Թուրքիայում այսօր բացում են կորոնավիրուսով ախտահարվածների համար նոր հիվանդանոց, որը տեղակայված է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի երեք թռիչքուղիներից երկուսի հատվածում։

Նախկինում դա Թուրքիայի ամենախոշոր քաղաքի հիմնական օդանավակայանն էր, սակայն մեկ տարի առաջ Ստամբուլում շահագործման են հանձնել նոր՝ գերարդիական օդանավակայան։ Դրանից հետո Աթաթուրքի անվան օդակայանը սպասարկում է բացառապես բեռնատար և կառավարական ինքնաթիռները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թուրքիայում հունիսի 1-ից կթուլացնեն համավարակի կապակցությամբ սահմանված որոշ արգեքներ։ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 160 հազար մարդ, մահացել է շուրջ 4 հազար 500 հիվանդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները