Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառել, որ խաղերը կարող են կրկին հետաձգվել

12:08   16 Հունիս 2020    426

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Հարույուկի Տակահաշին չի բացառել, որ խաղերը կարող են կրկին հետաձգվել:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Nikkan Sports News պարբերականին:

«Նախևառաջ, մենք ձգտում ենք այնպես անել, որ խաղերը կայանան 2021 թվականի ամռանը: Խաղերի չեղարկումից անհրաժեշտ է խուսափել, քանի որ այն մեծ հարված կհասցնի Ճապոնիայի ու աշխարհի տնտեսությանը: Բայց եթե գարնանը պարզ դառնա, որ հուլիս-օգոստոսին խաղերի անցկացումը խնդրահարույց է, մենք կրկին պետք է Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ կազմակերպենք հետաձգումը»,-ասել է Տակահաշին:

Խաղերի պատասխանատու անձի կողմից նման հայտարարություն առաջին անգամ է հնչում:

Պարբերականը նշում է, որ խաղերի նոր հետաձգումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Առաջին հերթին այն կարող է խանգարել 2022 թվականին ծրագրված Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին և Սենեգալում ծրագրված երիտասարդական օլիմպիական խաղերին, իսկ Փարիզի օլիմպիական խաղերին կմնա արդեն ընդամենը երկու տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները