Խաբիբ Նուրմագոմեդովի հայրն ապաքինվել է կորոնավիրուսից. Մենդես

18:10   19 Հունիս 2020    478

Խառը մարտարվեստների բացարձակ առաջնության (UFC) չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրն ու մարզիչը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել է:

Այս մասին հունիսի 18-ին հաղորդել է մարտիկի մարզիչ Խավիեր Մենդեսը, հայտնում է Известия-ն: Մենդեսի խոսքով՝ 3 օր առաջ Հաբիբը հաղորդել է, որ իր հայրն արդեն ապաքինվում է: Այն, որ Աբդումանապն այլևս հիվանդ չէ, հաստատել է ևս մեկ ընդհանուր ծանոթ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իր մոտ նախկինում տարած սրտի վիրահատությունից հետո բարդացումներ էին եղել»,- ասել է մարզիչը՝ նշելով, որ «իհարկե, անհանգստանում է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նրա վիճակը գնահատվում էր որպես ծանր: Բացի դա, Խաբիբի հորը թոքերի արհեստական օդափոխման սարքի էին միացրել: Սկզբնական շրջանում վերջինս հոսպիատալցվել էր թոքաբորբով, սակայն ավելի ուշ նրա մոտ ուղեղի կաթված է տեղի ունեցել և մեկ շաբաթ կոմայի մեջ է գտնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խաբիբ-Նուրմագոմեդով  


Վերնագիրի այլ պիտակները