Անգլիական ցնծություններ. Ինչպես են երկրպագուները նշել «Լիվերպուլի» հաղթանակը

11:06   26 Հունիս 2020    463

«Լիվերպուլի» երկրպագուներն ակումբային մարզադաշտի մոտակայքում տոնել են իրենց սիրելի թիմի չեմպիոնությունը:

Նրանք հավաքվել են «Էնֆիլդի» մոտակայքում և սկսել են բուռն տոնել հաղթանակն Անգլիայի առաջնությունում՝ բարձրաձայն երգելով և ճայթրուկներ վառելով:

Ոմանք էլ պաշարել են ակումբի մարզադաշտի դարպասները: Ամբողջ Լիվերպուլը գիշերը ներկվել է խորհրդանշական կարմիր գույնով:

Նախորդ անգամ լիվերպուլցիներն Անգլիայի առաջնությունում հաղթել էին 1990 թվականին:

«Նույնիսկ համաճարակը նրանց չի խանգարում»,-թվիթերյան իր էջում գրել է The Associated Press- ի լրագրող Ռոբ Հարիսը՝ տեղադրելով «Լիվերպուլի» երկրպագուների տեսանյութեր, որոնք տոնակատարության ընթացքում չեն պահպանում սոցիալական հեռավորության կանոնները: Նշենք, որ նախօրեին քաղաքային իշխանությունները հորդորել էին ակումբի երկրպագուներին չանցկացնել մասսայական միջոցառումներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիվերպուլ  


Վերնագիրի այլ պիտակները