Հնդկաստանի իշխանությունները արգելել են 59 հավելվածներ

21:45   29 Հունիս 2020    231

Հնդկաստանի իշխանությունները արգելել են 59 հավելվածներ, այդ թվում՝ չինական սոցիալական Tik Tok ցանցը, UC Browser-ը, WeChat մեսենջերը եւ այլն։

Ցուցակում ընդգրկվել են «Հնդկաստանի ինքնիշխանությանը եւ ամբողջականությանը, Հնդկաստանի ինքնապաշտպանությանը, պետական անվտանգությանը եւ հասարակական կարգին վնաս հասցնող» հավելվածները։ Հավելվածները, որոնք հիմնականում մշակված են Չինաստանում, կարգելափակվեն ինչպես բջջային, այնպես էլ այլ սարքերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այնպիսի չինական հավելվածներ, ինչպիսին են Kwai-ն, Baidu map-ը, Clash of Kings-ը, Mi Community-ն, Club Factory-ն, UC News-ը, Weibo-ն, QQ Music-ը, Mobile Legends-ը, ներառվել են արգելվածների ցուցակում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները