Լավրով. միջուկային դիմակայության ռիսկերը վերջին շրջանում աճել են

14:03   10 Հուլիս 2020    501

Միջուկային դիմակայության ռիսկերը վերջին շրջանում աճել են, ԱՄՆ-ը հրաժարվում է ռազմավարական կայունություն տերմինից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ես համաձայն եմ, որ վերջին շրջանում միջուկային ռիսկերն աճել են, որ անվտանգության ոլորտում իրավիճակը դեգրադացվում է: Պատճառն ակնհայտ է. ԱՄՆ-ը ցանկանում է վերադարձնել գլոբալ գերակշռումը: Նրանք ցանկանում են հաղթել»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտահոգված է, որ ԱՄՆ-ը բարձրացնում է Չինաստանի հասցեին մեղադրանքների աստիճանը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ չինացի եւ ամերիկացի գործընկերների մոտ մնացել են դիվանագիտական մեթոդներ:

«Պետք չէ միմյան հրապարակայնորեն վիրավորել: Պետք է հարգել միմյանց շահերը»,-հավելել է Լավրովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները