Մագրիտի «Հաղթական կամար» նկարը վաճառվել է ավելի քան 17 մլն ֆունտ ստերլինգով

21:18   12 Հուլիս 2020    490

Բելգիացի սյուրռեալիստ նկարչուհի Ռենե Մագրիտի «Հաղթական կամար» նկարն աճուրդում վաճառվել է 17 798 750 ֆունտ ստերլինգով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդվում է Christie’s աճուրդի թվիթերյան էջում։

Աճուրդի տունը նշում է, որ ստեղծագործության մեկնարկային արժեքը կազմել է 6 500 000- 9 500 000 ֆունտ ստերլինգ։

Բելգիացի նկարչուհի Ռենե Մագրիտը ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 21-ին Բելգիայի Լեսին քաղաքում։

1926 թվականից նա նկարել է սյուրռեալիստական կտավներ։

Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Սիրահարները», «Մարդու զավակ», «Պատկերների դավաճանություն», «Գոլկոնդա» կտավները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները