«Նեյմարը կարող է օգնել «Բարսելոնային» դառնալ հսկա Լա Լիգայում և Եվրոպայում»․ Ալվես

20:39   19 Հուլիս 2020    649

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին, որը խաղում էր կատալոնական ակումբի կազմում:

«Միակը, ում փորձեցի համոզել, Նեյմարն էր՝ «Բարսելոնա» տեղափոխության դեպքում: Նա շատ մեծ առաջարկ ուներ «Ռեալից», և ես ասացի, որ եթե նա ուզում է երջանիկ լինել, թող գնա «Բարսա»: Սա միակ անգամն է, որ ինչ-որ մեկին ինչ-որ բանում համոզել եմ:

Արդյո՞ք նա սխալ է գործել՝ տեղափոխվելով ՊՍԺ: Երբեք չեմ կարծում, որ մարդիկ սխալ են որոշում կայացնելիս: Բոլորը գիտեն, որ Նեյը կարող է օգնել «Բարսելոնային», Մեսսիին և ակումբին կրկին հսկա դառնալ Եվրոպայում և Լա Լիգայում: Եվ խաղը կդառնա ավելի հավասարակշռված:

Թիմում կա 11 խաղացող, իսկ Մեսսինի հետ՝ 13. թիմում կա 11 խաղացող, իսկ Նեյմարի հետ՝ 13: Եթե թիմում օգուտներ եք փնտրում, ապա պետք է ունենաք լավագույններին»,- ասել է Ալվեսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները