Մբապեն իր վնասվածքի մասին պատմել է Էմանուել Մակրոնին

14:42   25 Հուլիս 2020    544

Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ ՊՍԺ-«Սենտ-Էտյեն» (1-0) խաղից հետո տեղի է ունեցել մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

Մեդալների հանձնման ընթացքում Կիլիան Մբապեն, որը վնասվածք էր ստացել խաղի ժամանակ և ստիպված էր եղել լքել մարզադաշտը, զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ֆրանսիայի նախագահը հարցրել է, թե արդյո՞ք կոտրվածք կա:

«Ցավում է, պարոն նախագահ, բայց չեմ կարծում, որ կոտրվածք կա»,- ասել է Մբապեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները