«ՊՍԺ»-ն 13-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության գավաթակիր

16:05   25 Հուլիս 2020    508

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության եզրափակչում «Սենթ Էթյենին» հաղթելուց հետո, «Պարի Սեն-Ժերմենը» դարձավ առաջնության գավաթակիր։

Խաղը տեղի է ունեցել «Ստադ դե Ֆրանսում» եւ ավարտվել 1։0 հաշվով։ Միակ գոլը խփել է Նեյմարը, խաղի 14-րդ րոպեին։ Խաղի 31-րդ րոպեին «Սենթ-Էթյենի» դարպասապահ Լոիկ Պերենը ստացավ կարմիր քարտ՝ Կիլիան Մբապեի դեմ կանոնների խախտում իրականացնելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշենք, որ «ՊՍԺ»-ն արդեն 13-րդ անգամ է, որ դառնում է Ֆրանսիայի գավաթակիր, իսկ վերջին վեց տարում հինգերորդ անգամ է, որ նվաճում է առաջնության գավաթը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՊՍԺ  


Վերնագիրի այլ պիտակները