Հայտնի է աշխարհում ամենաթանկ ֆուտբոլային բրենդը

10:36   30 Հուլիս 2020    549

2020 թվականի տվյալներով՝ «Ռեալը» գլխավորել է աշխարհում ամենաթանկարժեք ֆուտբոլային բրենդերի ցուցակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվել է «Brand Finance» խորհրդատվական ընկերության կայքում, փոխանցում է Լենտան։

Իսպանական թիմի արժեքը գնահատվում է 1,419 միլիարդ եվրո: Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ այդ գումարը նվազել է 13.8 տոկոսով:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իսպանիայի մեկ այլ ակումբ՝ «Բարսելոնան» (1,413 միլիարդ), երրորդը՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (1,314 միլիարդ):

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռեալ  


Վերնագիրի այլ պիտակները