Բեռլինում սեպտեմբերին ներկայացվելու է Nokia-ի միանգամից երեք նոր սմաթֆոն

17:15   01 Օգոստոս 2020    327

IFA 2020 (Internationale Funkausstellung) միջոցառման ժամանակ, որն անցկացվելու է սեպտեմբերին Բեռլինում HMD Global կորպորացիան ներկայացնելու է Nokia-ի միանգամից երեք նոր սմաթֆոն:

Nokia 2.4-ը (ծածկագրային անունն է՝ Wolverine) պատրաստված է MediaTek Helio P22 ութմիջուկանի միաբյուրեղ համակարգի վրա, որը գործում է 2 կամ 3 գիգաբայթ օպերատիվ հիշողության փնջով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կուտակիչի տարողությունը համապատասխանաբար՝ 32 կամ 64 ԳԲ է: Դեւայսը ստացել է HD+ 6.5" դիսփլեյ, կրկնակի հիմնական խցիկ՝ 13 եւ 5 Մպ, ինչպես նաեւ սելֆիի խցիկ՝ 5 Մպ թույլատրելիությամբ: Մարտկոցի տարողությունն է 4500 միլիամպեր-ժամ: Nokia 2.4-ի հավանական գինը կազմում է 110 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները