Վիետնամում արձանագրվել են Covid-19-ից մահվան առաջին դեպքերը

17:27   01 Օգոստոս 2020    322

Վիետնամը հուլիսի 31-ին արձանագրել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերը:

Կորոնավիրուսից մահացած առաջին մարդը եղել է 70 տարեկան: 61-ամյա մեկ այլ մարդու մահվան մասին հայտնի է դարձել նույն օրն ավելի ուշ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղում վիրուսի փոխանցման դեպքեր չէին եղել ավելի քան երեք ամիս, սակայն այս շաբաթ Դա Նանգին մոտ հանգստավայրերից մեկում բռնկում էր եղել:

95 մլն բնակչություն ունեցող այս երկրում համավարակի սկզբից արձանագրվել է ընդամենը 500-ից մի քիչ ավելի դեպք: Վիետնամը նախքան դեպքերի հայտնաբերումը փակել էր իր սահմանները ժամանողների համար՝ բացառությամբ իր քաղաքացիների: Երկիր վերադարձողներն էլ պետք է 14-օրյա կարանտին և թեստավորում անցնեին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները