Բելառուսում ընդդիմությունը սկսել է ինքնապաշտպանության ջոկատներ ստեղծել

20:08   08 Սեպտեմբեր 2020    492

Բելառուսի ընդդիմությունը սկսել է ինքնապաշտպանության ջոկատներ կազմավորել: Երկրի բնակիչներին կոչ են անում վերահսկողության տակ առնել բնակելի շենքերն ու թաղամասերը:

Այս մասին հաղորդում է pravda.ru-ն՝ նշելով, որ ջոկատների համակարգման համար կօգտագործվեն ծածկագրված Telegram-ալիքներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինքնապաշտպանության ջոկատները երթերի և բողոքի ակցիաների ժամանակ պետք է հետևեն կարգուկանոնի պահպանմանը:

Ընդդիմությունն ու նրանց աջակիցները օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո գրեթե ամեն օր բողոքի ցույցեր են իրականացնում։ Ընտրությունների արդյունքներով՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները