Վենետիկի կինոփառատոնում լավագույն ռեժիսոր են ճանաչել ճապոնացի Կուրասավային

12:36   13 Սեպտեմբեր 2020    372

Վենետիկի 77-րդ կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար պարգևատրել են ճապոնացի Կիյոսի Կուրասավային «Լրտեսի կինը» պատմական ֆիլմի համար՝ հաղորդում է RIA Novosti-ն:

Նշվում է, որ անձամբ ռեժիսորը չի կարողացել ժամանել Վենետիկ սահմանների փակ լինելու պատճառով, սական տեսաուղերձով իր երախտագիտությունն է հայտնել ժյուրիին իրենց որոշման համար: Նա կստանա «Արծաթե առյուծը» հեռակա կարգով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Լրտեսի կինը» նախապատերազմյան Ճապոնիայի մասին է, որում գլխավոր հերոսներն իմանում են ռազմական գաղտնիքի մասին և հանդես գալիս ընդդեմ սեփական պետության: Վենետիկի միջազգային կինոփառատոնը անցկացվել է Լիդո կղզում սեպտեմբերի 2-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները