«Յուվենթուսին» շտապ հարձակվող է անհրաժեշտ. Պիռլո

19:34   13 Սեպտեմբեր 2020    443

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մեկնաբանել է «Նովարայի» նկատմամբ տարած հաղթանակը (5-0):

«Մենք տարբեր փորձարկումներ արեցինք: Սկզբում հանդես էինք գալիս 4 պաշտպանով՝ երբեմն վերադասավորվելով ու խաղալով 3 պաշտպանով: Ամբողջ երկրորդ խաղակեսը մենք խաղացինք 3 պաշտպանով»,- նշել է Պիռլոն:

Մեզ շտապ հարձակվող է անհրաժեշտ: Տրանսֆերային պատուհանը բաց է մինչև հոկտեմբերի սկիզբ, և մինչ այդ, կարծում եմ, կունենանք անհրաժեշտ համալրում:

Ռոնալդուն լավ մարզավիճակում է: Նա դա ապացուցեց Պորտուգալիայի հավաքականում ունեցած ելույթներով: Նա շատ թեթև էր շարժվում խաղադաշտում»,- ասել է Պիռլոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յուվենթուս  


Վերնագիրի այլ պիտակները