Անգլիայում գտնվել է չինացի կայսերը պատկանած թեյնիկ

21:25   13 Սեպտեմբեր 2020    453

Մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է թեյնիկ. այն չինական կայսրին պատկանող արժեքավոր իր է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Mirror-ը։

Անգլիայի բնակիչ 51-ամյա տղամարդը կորոնավիրուսի պատճառով մեկուսացման ժամանակ որոշել է կարգի բերել ավտոտնակը: Արկղերից մեկում նա գտել է հին թեյնիկ:

Նախքան ճենապակյա ապրանքը խանութին հանձնելը, նա այն տարել է գնահատողի մոտ: Պարզվել է, որ գտածոն պատկանում է չինացի կայսր Ցյանլունին:

Տղամարդը նշել է, որ թեյնիկը իր պապիկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բերել Է Չինաստանից։ Գտածոն աճուրդի կհանվի սեպտեմբերի 24-ին։ Թեյնիկը գնահատվում է 20-40 հազար ֆունտ, սակայն այն կարող է վաճառվել 100 հազար ֆունտով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները