Լեգենդար Շումախերի որդին կարող է տեղափոխվել «Ֆորմուլա 1»

12:35   15 Սեպտեմբեր 2020    302

Հնարավոր է՝ Միկ Շումախերն արդեն 2021 թվականին տեղափոխվի «Ֆորմուլա 1»։

RaceFans պորտալի տեղեկությամբ՝ լեգենդար Միխայիլ Շումախերի որդու համար տեղ են երաշխավորել «Ֆորմուլա 1»-ում, եթե նա «Ֆորմուլա 2»-ի առաջնությունն ավարտի լավագույն երեք տեղերից մեկում։ Ներկա պահին Միկն առաջատարն է «Ֆորմուլա 2»-ում ու 8 միավորով առաջ է «Ֆերարիի» իր թիմակից Կալում Այլոտից։

Հավանական է, որ Միկ Շումախերը Ֆ1-ում իր նորամուտը կնշի «Ալֆա Ռոմեոյի» կամ «Հաասի» կազմում։ Այս երկու թիմերն էլ համարվում են «Ֆերարիի» գործընկերը ու դեռ չեն հայտարարել իրենց կազմը 2021 թվականի առաջնության համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շումախեր  


Վերնագիրի այլ պիտակները