BP-ն եւ Microsoft-ը կհամագործակեն էներգահամակարգերի թվային վերափոխման ոլորտում

10:40   16 Սեպտեմբեր 2020    159

Բրիտանական BP էներգետիկ ընկերությունը եւ ամերիկյան Microsoft կորպորացիան հայտարարել են, որ սկսում են համագործակցություն էներգետիկ համակարգերի թվային վերափոխման եւ ածխաթթու հետքի նվազեցման ոլորտներում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է բրիտանական BP ընկերությունը։ Համագործակցության ընթացքում հնարավոր է Microsoft Azure-ը սկսեն օգտագործել որպես ամպային ծառայություն՝ BP-ի ենթակառուցվածքների համար։

Ընկերությունները կփորձեն հասկանալ, թե ինչ նորարարական մեթոդներ կարելի է ներդնել, որպեսզի տնային էներգամատակարարումը շարքային սպառողի համար դարձվի ավելի արդյունավետ կառավարելի, ինչպես նաեւ հատուկ ուշադրություն են դարձնելու այն տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը, որոնք կրճատելու են ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ։ BP-ն, հայտարարել էր ավելի վաղ, որ մինչեւ 2050 թվականը հանդիսանալու է զրոյական բացասական արտանետում ունեցող ընկերություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: BP   Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները