Կորոնավիրուսից առողջացած մարդը դեռ 90 օր կարող է վիրուսի տարածող համարվել․ Աննա Պոպովա

11:07   16 Սեպտեմբեր 2020    140

Կորոնավիրուսից ապաքինված մարդը դեռ 90 օր կարող է վիրուսի տարածող համարվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում։

«Մենք ունենք դիտարկումներ, ինչպիսիք նաեւ արտասահմանում կան, որ մարդը, ով հիվանդացել է կորոնավիրուսով եւ առողջացել, կարող է 90 օր դեռ վիրուս տարածել։ Մեր տվյալներով կորոնավիրուսից ապաքինված պացիենտը կարող է վիրուս տարածել եւս 48 օր, արտասահմանում այդ թիվը 90 օր է»,- հայտնել է Պոպովան, ըստ «Научная Россия»-ի փոխանցման։ Նա հավելել է, որ մարդը, ով չունի ախտանշաններ եւ նմուշառման պատասխանն էլ բացասական է, այսինքն՝ համարվում է առողջ, դեռ կարող է համարվել վիրուսի տարածող։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները