ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն առաջարկել են 350 մլրդ դոլար հատկացնել ՉԺՀ-ի հետ տնտեսական մրցակցությանը

12:36   18 Սեպտեմբեր 2020    467

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը ենթադրում Է ավելի քան 350 միլարդ դոլարի տրամադրում ամերիկյան տնտեսության ամրապնդման համար՝ Չինաստանի հետ մրցակցության նպատակով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի արտաքին գործերի մամուլի ծառայությունը:

«Օրինագիծը նախատեսում Է նոր զգալի ներդրումներ՝ ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման եւ մեր բանվորներին, ձեռնարկիչներին, հետազոտողներին եւ արտադրողներին հմտություններ եւ օժանդակություն տրամադրելու համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի առաջ անցնենք Չինաստանից եւ հաջողակ լինենք 21-րդ դարում»,- ասված Է հայտարարության մեջ: Նշված Է, որ այդ կարիքների համար առաջարկվել Է տրամադրել ավելի քան 350 միլիարդ դոլար: Օրինագիծը պաշտպանել Է 11 դեմոկրատ օրենսդիր: Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատում ներկայումս մեծամասնություն ունեն հանրապետականները: Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են առեւտրական մաքսերի վերաբերյալ վեճերի պատճառով: Նոր սրացման են հանգեցրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած մեղադրանքները Պեկինի հասցեին Ուհանում կորոնավիրուսի սկզբնական բռնկմանն ուշացած եւ անբավարար հակազդելու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները