Չինական «Ութ հարյուր» ֆիլմը դարձել է համաշխարհային վարձույթի առաջատար

11:36   23 Սեպտեմբեր 2020    321

Պատերազմի մասին չինական «Ութ հարյուր» ֆիլմը դարձել է 2020 թվականին համաշխարհային վարձույթի առաջատար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Comic Book պորտալը։

Պրեմիերայից ի վեր ֆիլմը վարձույթում աշխատել է 426 մլն դոլար։ Իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես են չինացի զինվորները հերոսաբար պաշտպանել Շանհայում գտնվող պահեստը ճապոնական զորքերից։ Իրադարձությունները տեղի են ունեցել 1937 թվականին, 4 օրերի ընթացքում։

Նախկին առաջատարը՝ «Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմն աշխատել է 424 մլն դոլար, ընդ որում՝ ֆիլմը սկսել էին ցուցադրել մինչ կորոնավիրուսի պատճառով համընդհանուր սահմանափակումները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ֆիլմ  


Վերնագիրի այլ պիտակները