Ռոնալդուն վերադարձել է Թուրին և հույս ունի մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին

20:14   14 Հոկտեմբեր 2020    276

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռացել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարից և վերադարձել Իտալիա, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

35-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել տարբեր երկրներում կարանտինի պատճառով: Ավելի վաղ նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իտալիայում կորոնավիրուսի կարանտինը 10 օր է, իսկ Իտալիայում՝ 14: ՈւԵՖԱ-ի արձանագրության համաձայն՝ Ռոնալդուն պետք է կորոնավիրուսի բացասական թեստ հանձնի հանդիպումից նվազագույնը 7 օր առաջ:

Հարձակվողը հույս ունի մասնակցել «Վերոնայի» դեմ (հոկտեմբերի 25) Իտալիայի առաջնության խաղին ու կատալոնական «Բարսելոնայի» հետ (հոկտեմբերի 28 ) Չեմպիոնների լիգայի հանդիպմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները