«Յուվենտուսում» կորոնավիրուսի ևս մեկ դեպք է գրանցվել

22:12   14 Հոկտեմբեր 2020    306

Թուրինի «Յուվենտուսի» ամերիկացի կիսապաշտպան Ուեստոն Մակենիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալական ակումբն այս ամռանն էր վարձակալել 22-ամյա ֆուտբոլիստին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է գերմանական «Շալկեին», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ, որն արդեն հեռացել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարից և վերադարձել Իտալիա: Վարակվել է նաև «Յուվենտուսի» Մ-23 թիմի գլխավոր մարզիչ Լամբերտո Ձաուլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յուվենտուս  


Վերնագիրի այլ պիտակները