Լևանդովսկին՝ հավաքականների լավագույն ռմբարկուների թոփ-25-ում

13:23   15 Հոկտեմբեր 2020    267

Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, դուբլի հեղինակ դառնալով Բոսնիա և Հերցեգովինայի դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի խաղում (3:0), ազգային թիմում գոլերի թիվը հասցրել է 63-ի:

Ազգային հավաքականների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում Մյունխենի «Բավարիայի» 32-ամյա ֆուտբոլիստը բարձրացել է 24-րդ տեղ՝ հավասարվելով ԱՄԷ-ի հավաքականի հարձակվող Ալի Մաբհուտին:

Լևանդովսկու առաջիկա մրցակիցը ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն է, որը վերջերս 64-րդ գոլն էր խփել Բրազիլիայի հավաքականի կազմում և այդ ցուցանիշով գերազանցել լեգենդար Ռոնալդոյին:

Ազգային հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն է Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դաեին, որը դարձել է 109 գոլի հեղինակ: Նրան հաջորդում է Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Պորտուգալիայի հավաքականում խփել է 101 գոլ:

Ռոբերտ Լևանդովսկին 2020 թվականին հավաքականում ու ակումբում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 32 գոլի հեղինակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լևանդովսկի  


Վերնագիրի այլ պիտակները