Անդեր Էրերան վարակվել է կորոնավիրուսով

15:25   16 Հոկտեմբեր 2020    352

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան վարակվել է կորոնավիրուսով և չի կարողանա մասնակցել իր թիմի առաջիկա հանդիպումներին:

«Մենք շատ լուրջ կադրային խնդիրներ ունենք: Վերատին, Մարկինյոսը, Կերերը և Բերնատը վնասվածքներ ունեն, Դի Մարիան և Կուրժավան վարակված են կորոնավիրուսով, այժմ նրանց միացավ նաև Էրերան:

Առաջիկա հանդիպումը բաց կթողնեն նաև Նեյմարն ու Մբապեն, որոնք չեն հասցրել վերականգնվել ազգային հավաքականների հանդիպումներից հետո»,- ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքը փոխանցում է AS-ը:

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 16-ին: Փարիզյան ակումբի մրցակիցը կլինի «Նիմը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիակա-ՊՍԺ  


Վերնագիրի այլ պիտակները