FT-ն մեծ խնդիրներ է կանխատեսել Բայդենի համար պաշտոնը ստանձնելուց հետո

15:09   09 Նոյեմբեր 2020    319

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո բախվելու է կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ճգնաժամին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է «Financial Times»-ը` վակայակոչելով առողջապահության ոլորտի մասնագետներին:

Այդպես, ըստ վերլուծաբանների, Բայդենն «աղետալի իրավիճակ» կստանա` COVID-19-ով վարակվածների եւ բժիշկներին չվստահող քաղաքացիների ակտիվ աճի տեսքով:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի նախկին ղեկավար Թոմ Ֆրիդենն ասել է, որ երկրի շատ հատվածներում կորոնավիրուսն արդեն դուրս է եկել վերահսկողությունից, ուստի մոտ ապագայում ԱՄՆ-ն կկանգնի «հսկայական խնդիրների» առջեւ:

Իսկ Կոլումբիայի համալսարանի վիրուսաբան Անժելա Ռասմուսենը նշել է, որ հեշտ չի լինի ամերիկացիներին համոզել, որ իշխանություններն ազնիվ են, քանի որ վերջին ամիսներին երկրի բնակիչներն անընդհատ համավարակի թեմայով մանիպուլյացիա էին զգում իրենց վրա:

Ընդ որում, Բայդենն իր ելույթներում հավաստիացրել է, որ COVID-19-ի դեմ պայքարն առաջնային կլինի իր վարչակազմի համար:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են դեմոկրատ Բայդենը եւ գործող նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը: Նոյեմբերի 7-ին ԱՄՆ առաջատար լրատվամիջոցները` ABC News-ը, FOX News-ը, CNN-ը, AP-ն եւ NBC-ն, հայտարարել են դեմոկրատ Բայդենի հաղթանակի մասին ԱՄՆ նախագահական ընտրություններում: Արդյունքները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները