Կոնգրեսում հանրապետականները պահանջել են հետաքննել ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները

18:29   19 Նոյեմբեր 2020    311

Երկու ազդեցիկ կոնգրեսական հանրապետականներ Ջիմ Ջորդանը (Օհայո) եւ Ջեյմս Քոմերը (Կենտուկի) դիմել են դեմոկրատներին՝ պահանջելով հետաքննել ենթադրյալ «սխալները եւ գործողությունները», որոնք թույլ են տրվել 2020 թվականի նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ այդ առիթով լսումների ժամանակ, հաղորդում է Hayatsk.info-ն՝ հղում անելով «Fox News» հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ջորդանը եւ Քոմերը նամակ են հղել իրավաբանական կոմիտեի ղեկավար Ջերոլդ Նադլերին եւ վերահսկողության եւ կառավարական բարեփոխումների հարցերով կոմիտեի ղեկավար Քերոլին Մելոնիին, որում կոչ են արել «ստուել ընտրությունների անաչառությունը»՝ հաշվի առնելով «խախտումների եւ չարաշահումների» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայտարարությունները:

«Մենք կոչ ենք անում ձեզ անհապաղ լսումներ անցկացնել 2020 թվականի ընտրությունների անաչառության ստուգման համար՝ թույլատրված խախտումների եւ չարաշահումների մասին տագնապալից հաղորդագրությունների ֆոնին: Հաշվի առնելով քաղաքական կուսակցությունների առաջնորդների ձեր դերը՝ դուք պարտավոր եք լիարժեք հետաքննություն անցկացնել՝ վեր հանելու փաստացի սխալներն ու չարաշահումները (վերջին ընտրությունների ընթացքում)»,-հեռուստաալիքը մեջբերում է այդ ուղերձի մի մասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնգրես  


Վերնագիրի այլ պիտակները