Դիեգո Գոդինը վարակվել է կորոնավիրուսով

19:50   21 Նոյեմբեր 2020    253

Իտալական «Կալյարիի» և Ուրուգվայի ազգային հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Football Italia-ն:

34-ամյա Գոդինն Ուրուգվայի հավաքականի 10-րդ ֆուտբոլիստն է, որի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել հավաքականի ճամբարից հեռանալուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել նաև Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը:

Դիեգո Գոդինը հիվանդությունը տանում է անսիմպտոմ և գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները