Վրաստանը նախատեսում է նոր ռազմական անօդաչուներ ձեռք բերել

10:22   23 Դեկտեմբեր 2020    379

2021 թվականին Վրաստանը նախատեսում է ձեռք բերել նոր օպերատիվ-մարտավարական, հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքեր, – խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարարի թեկնածու Իրաքլի Գարիբաշվիլին:

Նա նշել է, որ Վրաստանի հակաօդային պաշտպանության կարողությունների կատարելագործման նախագիծը կշարունակվի:

«2018-ին ավարտվեց ֆրանսիական նախագծի առաջին փուլը: Մենք ստացանք ֆրանսիական արտադրության օդային հետապնդման ռադարներ, շարժական հրամանատարաշտաբ և երեք «Միստրալ -3» զենիթահրթիռային համակարգեր: Ֆրանսիական այս պայմանագրի երկրորդ փուլը կավարտվի 2021 թվականին: Վերջերս մենք նաև համաձայնագիր ստորագրեցինք մեր իսրայելցի գործընկերների հետ՝ հակաօդային համակարգը ամբողջովին արդիականացնելու վերաբերյալ», – ասել է Գարիբաշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները