Իսրայելի հակաօդային պաշտպանությունը խոցել է Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ

11:31   26 Դեկտեմբեր 2020    285

Ուրբաթ երեկոյան Գազայի հատվածից պաղեստինցի արմատականներն Իսրայելի ուղղությամբ արձակել են երկու հրթիռ, որոնք խոցվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացրել են բանակի մամուլի ծառայությունից, հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Մի քանի րոպե առաջ՝ Աշխելոն քաղաքում և Գազայի հատվածին հարակից շրջաններում ավիահարվածի ազդանշանների շահագործման մասին հայտարարությունից հետո, հայտնում ենք, որ Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Երկուսն էլ խոցվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից», - ասվում է հայտարարության մեջ:

Նախորդ անգամ պաղետինցի արմատականները հրթիռակոծել էին Իսրայելը նոյեմբերի 21-ին՝ կրկին Գազայի հատվածից: Դրան ի պատասխան, Իսրայելի կործանիչներն ու ուղղաթիռները գրոհ էին իրականացրել Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան արմատական շարժման ռազմական դիրքերի ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները