Շվեյցարական RTS հեռարձակող ընկերության տեղեկություններով՝ ներարկումն արվել է դեկտեմբերի 24-ին: Լյուցեռնի տվյալ հաստատությունում բնակվում են դեմենցիա ունեցող մարդիկ: Մահը վրա է հասել 5 օր անց, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Կատավարծի հանգամանքները դեռևս պարզ չեն: Նշվում է, որ պատվաստումն իրականացնող բուժանձնակազմը կապի դուրս չի եկել հաստատության բժիշկների հետ և չի հայտնել ներարկման պահին հիվանդի ինքնազգացողության վատթարացման մասին:
Շվեյցարիայում դեկտեմբերի 23-ին մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավը, որի շրջանակներում օգտագործվում է Pfizer և BioNTech ընկերությունների դեղամիջոցը:
Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 442 481-ի, մահվան ցուցանիշը՝ 6909-ի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նույն պատվաստանյութի ներարկումից հետո երկու իսրայելցիների մահվան մասին: Մահացողները 88-ամյա և 75-ամյա տղամարդիկ են եղել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ