Մեզ իրական 9 համար է անհրաժեշտ. Կուման

20:47   04 Հունվար 2021    285

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը վստահ է, որ ակումբին նոր հարձակվող է անհրաժեշտ, տեղեկացնում է Goal-ը:

«Ես վստահում եմ իմ թիմի ֆուտբոլիստներին: Լեոյի հետ շատ ենք զրուցում խաղային տակտիկայի մասին:

Կարծում եմ, որ մեզ ևս մեկ հարձակվող է անհրաժեշտ, ինչը թիմի գրոհներն ավելի սուր կդարձնի: Մեզ իրական 9 համար է անհրաժեշտ»,-ասել է Կումանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Լա լիգաի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 28 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները