«Բարսելոնա»-ի երկու ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

11:56   05 Հունվար 2021    302

Կատալոնական «Բարսելոնա»-ի մի քանի ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունվարի 5-ին նախատեսված մարզումը չեղարկվել է, քանի որ ակումբի առաջին թիմի թեստավորումից հետո երկու պատասխան եղել է դրական: Ֆուտբոլիստների անունները և առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:

Այժմ «Բարսելոնա»-ի ամբողջ անձնակազմը և ֆուտբոլիստները կրկնակի թեստավորման կենթարկվեն:

Հունվարի 6-ին Իսպանիայի առաջնության շրջանակներում պետք է կայանա «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները