Մահացել է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերից մեկի ռեժիսորը

15:16   10 Հունվար 2021    357

Լոս Անջելեսում մահացել է բրիտանացի ռեժիսոր և վավերագրող Մայքլ Էպթեդը:

Ինչպես հայտնում է «CNN»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի հաղորդագրությունը, ռեժիսորը կյանքից հեռացել է հինգշաբթի գիշեր՝ 79 տարեկան հասակում:

Նրա մահվան հանգամանքների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: «Մեր սրտերում մեծ ծանրություն կա այսօր, քանի որ սգում ենք սիրված ռեժիսոր, Ամերիկային ռեժիսորների գիլիդիայի երկարամյա ղեկավար և իմ ընկեր Մայքլ Էպթեդի մահը: Նրա ժառանգությունը հավերժ կմիահյուսվի կինոյի և մեր գիլդիայի աշխարհին»,- ասել է գիլդիայի նախագահ Թոմաս Շլամը:

Էպթեդը հայտնի է հեռուստատեսությունում և ֆիլմարտադրության ասպարեզում իր կատարած աշխատանքով: Նա հանդես է եկել որպես ռեժիսոր այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են օսկարակիր «Հանքափորի աղջիկը», Ջեյմս Բոնդի մասին պատմող «Աշխարհը բավարար չէ» (1999), «Ագաթա», «Գորիլաները մշուշում», «Բավական է» ֆիլմերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջեյմս-Բոնդ  


Վերնագիրի այլ պիտակները