Իտալիան ցանկանում է արտակարգ իրավիճակների ռեժիմը երկարացնել մինչ մայիս

21:13   13 Հունվար 2021    277

Իտալիայի կառավարությունն առաջարկում է արտակարգ դրությունը երկարացնել մինչ ապրիլի 30-ը՝ հայտարարել է առողջապահության նախարար Ռոբերտո Սփերանցան:

«Մենք առաջարկում ենք երկարացնել արտակարգ ռեժիմի ժամկետը, որն ավարտվում է հունվարի 31-ին, մինչև ապրիլի 30-ը», – ասել է նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արտակարգ ռեժիմը ներդրվել է մեկ տարի առաջ և երկու անգամ երկարացվել է:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 2.303.263, ապաքինվել է 1.653.404, մահացել է 79.819 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները