Եվս մեկ եվրոպական ընկերություն հրաժարվել է «Հյուսիսային հոսք 2»-ում մասնակցությունից ԱՄՆ ճնշման ներքո
21:47
13 Հունվար 2021
281
Դանիական Rambøll քոնսալթինգային ընկերությունը դուրս է եկել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման նախագծից, հաղորդում է ՌԲԿ-ը:
Վերջինիս տեղեկություններով՝ ընկերության այդ որոշումն ընդունվել է ԱՄՆ սպառնալիքների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Հունվարի 2-ին նորվեգական Det Norske Veritas (DNV) GL ընկերությունը հայտարարել է, որ չի կարող «Հյուսիսային հոսք 2» գազամուղին համապատասխանության սերտիֆիկատ տրամադրել, որն անհրաժեշտ է դրա աշխատանքի սկզբի համար: