Իրանական նավատորմի սպառազինության մեջ է ներառվել երկրի խոշորագույն ռազմանավը

21:35   13 Հունվար 2021    263

Իրանական նավատորմի սպառազինության մեջ է ներառվել երկրի խոշորագույն ռազմանավը:

«Մակրան» նավը հայրենական ուղղաթիռակիր է, որը կարող է օգտագործվել լոգիստիկ նպատակով ռազմածովային ուժերի ծովային օպերացիաների աջակցության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հսկայական նավը միացել է նավատորմին «Էխտեդար» («Ուժ») անվանմամբ ռազմածովային երկօրյա զորավարժություններին առաջին օրը: Զորավարժություններին մասնակցում են Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին եւ այլ բարձրաստիճան զինվորականներ:

Ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Հոսեյն Հանզադիի խոսքով՝ «Մակրանը» կարող է կրել 7 ուղղաթիռ եւ աջակցել ՌԾՈւ առաքելությանն ավելի հեռավոր ջրերում, ինչպես օրինակ՝ Հնդկական օվկիանոսում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում եւ Կարմիր ծովում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները