Բեռնինիի «Աշուն»-ը աճուրդում վաճառվել է $8.8 մլն-ով

12:37   31 Հունվար 2021    336

Արվեստի նշանավոր ստեղծագործությունների գները աճում են: Բոտիչելիի կտավի ռեկորդային վաճառքին հետևել է ևս մեկ ուշագրավ նորություն:

Նյու Յորքում Sotheby’s-ի հերթական աճուրդում վաճառվել է Ջովանի Լորենցո Բեռնինիի գործը, որը ստեղծվել է իր հոր՝ Պիետրոյի համահեղինակությամբ:

«Աշուն» քանդակը, ի դեպ, այդքան արագ չի վաճառվել. $8-12 մլն նախնական գնահատմամբ քանդակի վերջնական գինը հասել է $8.9 մլն-ի: Իմիջիայլոց, բարոկկոյի դարաշրջանի իտալացի վարպետի գործը արժանի է ուշադրության:

125 սմ բարձրությամբ քանդակը Ջովանի Լորենցո Բեռնինին ստեղծել է լրիվ երիտասարդ տարիքում, երբ նա 17-20 տարեկան սկսնակ վարպետ էր: Այդ ժամանակ նա աշխատում էր իր հոր՝ Պիետրոյի ղեկավարությամբ, որը ևս հայտնի քանդակագործ է: Սակայն Ջովանի Լորենցոն իր վարպետությամբ գերազանցեց ծնողին. նա դեռևս իր կենդանության օրոք համարվում էր Միքելանջելոյից հետո մեծագույն քանդակագործ:

«Աշուն» մարմարյա քանդակը համարվում է նրա անվիճելի գլուխգործոցներից. այդ նույն ժամանակաշրջանի մի քանի քանդակներ գտնվում են Ջ. Փոլ Գետտիի թանգարանում և Մետրոպոլիտենի արվեստների թանգարանում: «Աշունը» ստեղծվել է ազդեցիկ ֆլորենտացի Լեոնե Ստրոցցիի համար, որը Բեռնինիի առաջին հովանավորներից մեկն էր: Քանդակը առանձնանում է տղամարդու պատկերի դինամիզմով և արտահայտչականությամբ: Ձևի նկատմամբ այդ համարձակ մոտեցումը հեղափոխություն մտցրեց 17-րդ դարի արվեստում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռնինի  


Վերնագիրի այլ պիտակները