Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Այն իրենից ներկայացնում է երկու ստորգետնյա սրահներ: Այնտեղ, ըստ գիտնականների, թաղված են ազնվատոհմիկի ու նրա տիկնոջ աճյունները:
Դամբարանում եղել են ձիերի և կառքերի համար խորշեր, ինչպես նաև բազմաթիվ առարկաներ, որոնք, հին չինացիների կարծիքով, անհրաժեշտ էին հանդերձյալ աշխարհում: Ամենաուշագրավ գտածոներն էին գազանի արձանիկը, որը պաշտպանում էր գերեզմանը, և թմբուկը՝ զարդարված թռչունների և կենդանիների պատկերներով:
Հնէաբանները հույս ունեն այս գտածոյի օգնությամբ լրացուցիչ տեղեկատվություն ստանալ Հին Չինաստանի բնակչության մշակույթի և կենցաղի առանձնահատկությունների մասին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Չինաստան